Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

21 հուլ 2021 16:35

Հայ զինվորականները չեն մասնակցի ՆԱՏՕ–ի բազմազգ զորավարժություններին

Հայ զինծառայողները չեն մեկնի Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Տասներորդ «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու տակ կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: 

Հիշեցնենք` նախկինում Հայաստանը բազմաթիվ անգամ է մասնակցել Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի անցկացրած ռազմական վարժանքներին։ Սակայն վերջին տարիներին այդ պրակտիկան փաստացի չի գործում։

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունն այսօր հայտնել էր, որ բացի Վրաստանից ու Միացյալ Նահանգներից, զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների ու դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ։ Դրանց թվում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և այլն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր