Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը          Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

12 սեպ 2023 18:16

Այգիների վերակառուցումն ամենակարևոր ծրագրերից մեկն է, պատրաստվում ենք ևս 300 հա անտառածածկ տարածք վերականգնել․ Տիգրան Ավինյան

Մեկ տարի գլուխներս կախ գործ ենք արել, արաբկիրցիների հետ հանդիպմանն ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այս ընթացքում մարդիկ, ովքեր ասում էին դուք քարոզչություն եք անում, քարոզարշավ եք սկսել, իրենք սկսել էին հակաքարոզը։ Այս հսկայական աշխատանքի, օվկիանոսի մեջ գտնում էին մազ և ոչ ոք չէր ասում՝ ապրեք, որ 35 հա անտառ եք տնկել, իսկ մենք պատրաստվում ենք ևս 300 հա անտառածածկ տարածք վերականգնել։

Մի կետ եղավ, երբ հասկացանք, որ պատասխանատվություն վերցնելու կարողություն ունենք և բավական կամք, և այդ կետից սկսած Երևան քաղաքում սկսվեց մի այլ տրամաբանություն, այգիների վերակառուցումը դարձավ ամենակարևոր ծրագրերից մեկը և այդ այգիների բարեկարգումն սկսվեց հենց Մերգելյանի այգուց»,- նշել է փոխքաղաքապետը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր