Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը          Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին       Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած    

14 սեպ 2023 13:35

ԵՄ դիտորդները հայտնել են Երասխի մետալուրգիական գործարանի ապամոնտաժման մասին, սակայն ժամեր անց խմբագրել են գրառումը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X սոցկայքի միկրոբլոգում գրել է, որ վերջին շաբաթներին իրենք կանոնավոր պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում` հետևելու և վերահսկելու մետալուրգիական գործարանի ապամոնտաժումը:


«Մեր ներկայությամբ նպաստում ենք նյութերի և սարքավորումների ապահով և անվտանգ տեղափոխմանը նոր վայր»,-գրել են դիտորդները:


Սակայն ավելի ուշ այս գրառումը պաշտոնական էջից հեռացվել է և արվել է մեկ այլ գրառում հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարում Երասխի տարածքում, ներառյալ մետալուրգիական գործարանը՝ հետևելու անվտանգության և ռազմական ցանկացած զարգացումներին: Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը»:


Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար կրակում է Երասխի մետալուրգիական գործարանի ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր