Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

15 սեպ 2023 18:30

Մեր շուրջը բախվում են համաշխարհային և տարածաշրջանային ուժերը, որոնք իրենց շահերի սպասարկման համար օգտագործում են հայ-ադրբեջանական առճակատումը, որից երկու կողմերն էլ տուժվում են

Եթե պատերազմ չլինի և տա աստված, որ Հայաստանը կարողանա խուսափել պատերազմից, իմ դիտարկմամբ դա հնարավոր կլինի միմիայն ռուս-իրանական որոշակի փոխհամաձայնության, ՌԴ-Իրան շահերի շրջանակի ճշտման և կապուղիների կարգավիճակի շուրջ կոնսենսիուսի արդյունքում:Այս մասին գրել է քաղաքաքգետ Գարիկ Քեռյանը .

«Այդ համաձայնությունը, որն իհարկե կլինի չհրապարակված և չհանրայնացված կստիպի Ադրբեջանին և նրա դաշնակից Թուրքիային ընդունել խաղի կանոնները և առայժմ սպասել բանակցային գործընթացի ընթացքում իրենց համար ձեռնտու ինչ որ արդյունքների: Բայց այստեղ հնարավոր է Բրյուսել-Վաշինգտոն առանցքի ակտիվացում տարածաշրջանում ռուս-իրանական հեգեմոնիայի դեմ, որն հիմա էլ ակնհայտ է:

Այդ հեգեմոնիան խորտակելը նրանց համար շատ ավելի կարևոր է քան, թե պատերազմի կանխումը և հայերի փրկությունը: Իհարկե ես չեմ պնդում այն միտքը, որ հավաքական Արևմուտքը միանշանակ կողմ է պատերազմի միջոցով հարցերի լուծմանը, շատ ավելի լավ կլինի, որ ռուսները իրենք իրենց կամքով հեռանան: Բայց, եթե չեն հեռանում, ինչպես ասեցին Պեսկովը և նրանից հետո էլ Պուտինը, ապա իրավիճակը փոխվում է: Ստացվել է այնպես, որ մեր շուրջը բախվում են համաշխարհային և տարածաշրջանային ուժերը, որոնք իրենց շահերի սպասարկման համար օգտագործում են հայ-ադրբեջանական առճակատումը, որից երկու կողմերն էլ տուժվում են, կապ չունի, թե ով շատ, ով քիչ: Ելքը մնում է միայն մեկը՝ երկկողմանի ձևաչափ առանց արտաքին միջնորդների»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր