Սպասվում են տեղումներ ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով          Ինչ կպատմի չինական հորոսկոպը կենդանակերպի նշանների մասին       18 կարևոր խորհուրդներ, որ պետք է ձեզ հետ տանեք դեպի նոր տարի    

15 սեպ 2023 15:10

ԱՄՆ-ն չի կարողանում «տանգո պարել» երկուսով եւ ամեն ինչ փորձում է լուծել ուժի դիրքից

ԱՄՆ-ն չի կարողանում «տանգո պարել» երկուսով եւ ամեն ինչ փորձում է լուծել ուժի դիրքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «կպարեն իրենց տանգոն», փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա նրանք իրենք չեն կարողանում պարել այդ տանգոն։ Միացյալ Նահանգները փորձում է ամեն ինչ լուծել ուժի դիրքից՝ կամ տնտեսական պատժամիջոցների, կամ ֆինանսական սահմանափակումների միջոցով, ռազմական ուժի կիրառման սպառնալիքով»,-ասե է նա։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր