Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

16 սեպ 2023 10:16

Այսուհետ Ակնայի ճանապարհով ոչ մի բեռնատար, ոչ մի բեռ չի անցնելու, նույնիսկ եթե դա լինի հայկական օգնություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ակնայում հերթապահությունը շարունակվում է»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ Վլադ Բալայանը՝ նշելով, որ Ասկերանում արդեն բավականին ցուրտ է։ «Այսուհետ Ակնայի ճանապարհով ոչ մի բեռնատար, ոչ մի բեռ չի անցնելու, նույնիսկ եթե դա լինի հայկական օգնություն, միայն ու միայն Բերձորի միջանցքով պետք է օգնություն մտնի Արցախ։ Սա է մեր պահանջը, այլ ճանապարհ մեզ համար ընդունելի չէ՝ մենք պահանջում ենք Բերձորի միջանցքի ապաշրջափակում»,- ասաց նա։ Բալայանը նաեւ նշեց, որ եթե նույնիսկ Ադրբեջանը թույլ տա արցախցիներին՝ անցնել Բերձորում տեղակայված անօրինական անցակետով, չօգտվել այդ անցակետից, իրենք դա չեն թույլատրելու։

«Զգուշացնում եմ բոլոր արցախցիներին, ովքեր ուսանող լինելու անվան տակ` ընտանիքներով ճողոպրում են մայր Հայաստան, չլքեն Արցախը։ Զգուշացնում եմ բոլորին, որ վաղվանից չլքեն Արցախը, վաղվանից դա չի լինելու։ Եթե ես իմ երեք երեխաների հետ շարունակում եմ մնալ Արցախում, թեկուզ սովամահ լինել, նրանք էլ են պարտավոր մնալ Արցախում։ Վաղվանից արդեն ոչ ոք չի կարողանա ճողոպրել Արցախից, զգուշացնում եմ բոլորին»,- ասաց Բալայանը։ Նա կարծում է, որ այս իրավիճակում, երբ Արցախի ողջ բնակչությունը գիտակցաբար, իրենց կյանքը վտանգելով, պայքարում է հայրենիքում ապրելու իրավունքի համար, Արցախից ճողոպրողների ելքը պետք է փակել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր