Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

16 սեպ 2023 12:43

Արցախահայության հարցերն իրենց ներքին գործն է և ՀՀ-ն չպետք է խառնվի դրանց.մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կկնքենք

Ադրբեջանը դեռևս հույս ունի մինչև տարեվերջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։


«Մենք դեռ հույս ունենք, որ խաղաղ պայմանագիր կստորագրվի մինչև այս տարվա վերջ և կոչ ենք անում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը կատարել հիմնական քայլը՝ պաշտոնապես, խաղաղության պայմանագրի տակ իրենց ստորագրությամբ, արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը»,-ասել է նա՝ պնդելով, թե արցախահայության հարցերն իրենց ներքին գործն է և Հայաստանը չպետք է խառնվի դրանց։


Հաջիևը նաև անջատողականության ֆինանսավորում է որակել Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար Հյաստանից միջպետական վարկերի հատկացումը:


Հիշեցնենք, որ 2020թ.-ին սանձազերծած 44-օրյա ագրեսիայի հետևանքով օկուպացվեցին Արցախի Հանրապետության նոր տարածքներ, 40  հազարից ավել արցախցիներ բռնագաղթեցին իրենց հազարամյա բնօրրանից, արդյունքում՝ արցախյան հիմնահարցը, որն ազգերի ինքնորոշման հարթությունում է, ոչ թե լուծվեց, այլ ավելի խորացվեց: Ադրբեջանն արդեն 10 ամիս է լիակատար բլոկադայի մեջ է պահում Արցախը՝ տեղի բնակչությանը կանգնեցնելով աղետի առաջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր