Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

16 սեպ 2023 16:30

Թուրքիայի դեմ նման զրպարտությամբ հանդես գալուն պատասխան կտրվի. Թուրքիայի ԱԳՆ–ն` ԱՄՆ Պետդեպի զեկույցի մասին

Թուրքիայի ԱԳՆ-ն կտրուկ քննադատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որում երկրին մեղադրել են երեխաների հավաքագրման մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Ակնկալվում էր, որ ԱՄՆ–ն, որը ռազմական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՔԱԿ/YPG ահաբեկչական կազմակերպությանը , որը բռնի հավաքագրում է երեխաների Սիրիայում և Իրաքում ահաբեկչություններին մասնակցելու համար, կբախվի այս իրականությանը նախքան Թուրքիայի դեմ նման զրպարտությամբ հանդես գալը։


Լուրջ կասկածներ է առաջացնում տեղեկության աղբյուրների օբյեկտիվությունը, որոնց հիման վրա ԱՄՆ իշխանությունները հիմնավորում են իրենց որոշումները։ Դաշնակցային ոգու հետ անհամատեղելի այս զրպարտությանը անհրաժեշտ պատասխան կտրվի», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։


Գերատեսչությունում նշել են, որ Սիրիայում իրավիճակի հետաքննման ՄԱԿ–ի հանձնաժողովի` 2023 թվականի սեպտեմբերի 12-ի զեկույցում ՔԱԿ/YPG ահաբեկչական կազմակերպության բազմաթիվ լուրջ հանցագործություններ են արձանագրվել, այդ թվում երեխաների հավաքագրում, նրանց առևանգում, ազատազրկում և ռազմական նպատակներով դպրոցների օգտագործում։


«2022 թվականին կրոնի ազատության մասին ԱՄՆ Պետդեպի Իրաքի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ ՔԱԿ–ը հարյուրավոր եզդի երեխաների է առևանգել բռնի հավաքագրման և գաղափարական «ուղեղի լվացման» նպատակով։ Կցանկանայինք հիշեցնել, որ անջատողական ահաբեկչական կազմակերպության բռնի պրակտիկայի և լուրջ հանցագործությունների ուսումնասիրությունը ԱՄՆ հիմնական պարտավորություններից մեկն է», – ասվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։


Նշվում է, որ Թուրքիան պահպանում է տարածաշրջանային և միջազգային համաձայնագրերը և նախկինի պես վճռականորեն շարունակելու է իր ջանքերը` ուղղված մարդկանց վաճառքի հետ կապված հանցագործությունների կանխարգելմանը։


Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը Թուրքիան ներառել էր երեխա զինվորներին օգտագործող երկրների ցանկում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր