Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

18 սեպ 2023 10:48

Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ 2-րդ շարասյունը. ռուս խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ առաջին բեռնատարներն անցել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և այժմ գտնվում են Ստեփանակերտում. ներկայում բեռնաթափում է  իրականացվում Կրամիր խաչի միջազգային կոմիտեի պահեստում. այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել են ռուս խաղաղապահները:

«Բեռը ներառում է մանկական տակդիրներ, ներարկման փաթեթներ և բժշկական իրեր: Ներկայումս, ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ երկրորդ շարասյունը, որն առաջինին զուգահեռ անցել է կամրջի «Լաչին» անցակետով։ Ռուսաստանի և նրա խաղաղապահների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ սկսել մարդասիրական օգնության մատակարարումը», -ասվում է հրապարակման մեջ:

Առավոտյան հաղորդվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարների միաժամանակյա անցում է կազմակերպվել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհներով։ Այս մասին Х-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր