Իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա.ՌԴ-ն այլևս չի թաքցնում, որ թուրքական տանդեմից է ու մեր դեմ էլ գործի է դրել «5-րդ շարասյուն»-ը          Տեսանյութ.ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 4 բեռնատար այսօր Լաչինի միջանցքով անցել է Հակարիի կամրջի վրա տեղակայված ապօրինի անցակետ       Տեսանյութ.Ըմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին    

18 սեպ 2023 16:13

Իրականում Արցախի ժողովուրդը իր որոշումը չի փոխել. չի դիմանում, քանզի դիմանալ նշանակում է հարմարվել, բայց համառորեն դիմակայում է և չի պատրաստվում հրաժարվել Արցախից

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. 


«Արցախ-Հայաստան և հակառակը ցամաքային անխափան կապը, որը Կարմիր գիծ է (էր), սկսեց հատվել դեռևս 2021 թ.-ի օգոստոսին, երբ հանձնվեցին Բերձորը, Աղավնոն ու Ներքին Սուսը, և առանց եռակողմ փաստաթղթի տեղափոխվեց Քաշաթաղի(Լաչին) միջանցքը, փոխվեց միջանցքի գաղափարը: Երբ քպ-ականներն ու նրանց արցախյան արբանյակները որևէ ծուղակ «չէին տեսնում», մենք անդադար մատնանշում էինք բոլոր այն հետևանքները, որոնք հերթով ունեցանք և դեռ շարունակում ենք ունենալ:


Մի կողմից՝ սովն ու անվտանգային լուրջ խնդիրները, պիտի իշխանություններին պարտադրեն արագ և հաշվարկված միջանկյալ որոշումներ կայացնել, մյուս կողմից քաղաքական լուծում պետք է տալ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել իրավիճակի հանգուցալուծմանը: Իսկ Նիկոլի նարատիվներն Արցախում առաջ տանող քաղաքական խմբակները ադրբեջանական շահը սպասարկող մեկնաբանություններով փորձում են կոտրել ժողովրդին և համոզել, որ դիմանալ ու դիմակայել հնարավոր չէ:                                                       


Հ.Գ. սոցիալական հարթակներում տպավորություն են ստեղծում, որ իրենք հաջողել են, իրականության մեջ ժողովորդը նիկոլներց խորշում է... 


Հ.Հ.Գ. իսկ իրականում Արցախի ժողովուրդը իր որոշումը չի փոխել. չի դիմանում, քանզի դիմանալ նշանակում է հարմարվել, բայց համառորեն դիմակայում է և չի պատրաստվում հրաժարվել Արցախից: Արցախի ժողովուրդը յուրահատուկ է, չափազանց համառ ու արժանապատիվ, իմաստուն և չկա որևէ ուժ կամ անհատ, որ կկարողանա նրա կամքին հակառակ որոշում ընդունել...                                                                                                   


ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈւՆ ԱՐՑԱԽԻ Ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ Ու ԿԵՍ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԱՌԱՋ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՎ ԱՅՆ ՓԱԿԵԼ ԻՐԱՎԱՍՈւ ՉԷ ՈՉ-ՈՔ: ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓԱՌԱՎՈՐ ՏԵՐԵՐԸ ԵՐԿՆՔՈւՄ ԵՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ՄԵԿ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆ ՈւՆԵՆՔ՝ ՇԱՐՈւՆԱԿԵԼ...»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր