«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար          Զգուշացեք քրոնիկ հազից       Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով    

18 սեպ 2023 17:01

Տեսանյութ.Կարող ենք օգնել Մարությանին դառնալ քաղաքապետ, եթե նա կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը

Երևանի ավագանու ընտրություններին մեր մասկացությամբ մենք լեգիտիմացրեցինք «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունը, այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը

Նա ընդգծեց, որ իրենց դաշինքը խնդիր է դրել՝ հասնելու ամբողջական իշխանափոխությանը և տեսնում է դրա հնարավորությունը։

«Ինչպես ասել ենք՝ սկսում ենք գործընթացը, մայրաքաղաքից ենք սկսելու եւ բոլորիս ակտիվ մասնակցությամբ, օգտագործելով բոլոր գործիքակազմերը, ձևավորելու ենք նոր կառավարություն։ Այդ ժամանակավոր կառավարությունն արդեն պետք է ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում իրականացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այս առումով մենք ակնկալում ենք մեր ժողովրդի ակտիվ աջակցությունը։ Դրա հնարավորությունը կա»,- ասաց նա։

Որքանով ընդդիմությանը կհաջողվի միավորվել ու քաղաքապետ ընտրել ու որքանով է «Մայր Հայաստանը» պատրաստակամ՝ ընտրել Մարությանին՝ Ա.Թեւանյանը հայտարարել է, որ իրենք որեւէ պաշտոնի հավակնություն չունեն ու պատրաստ են օգնել Մարությանին՝ դառնալ քաղաքապետ, եթե կիսի ամբողջական իշխանափոխության իրենց օրակարգը.«Մենք տեսել ենք հանրային հնչեցված հայտարարությունները։ Մեր մոտեցումն հետևյալն է. մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերը, այն պարագայում, եթե ուժը կիսում է մեր մոտեցումները՝ ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով։

Ես հայտարարել եմ, որ ինձ համար խնդիրը քաղաքապետ դառնալը չէ, այլ իշխանափոխության ճանապարհով գնալը, որպեսզի ապահովվեն Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ինչի կարևոր նախապայմանը իշխանափոխությունն է։
Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին՝ մենք առաջանորդվում են այն սկզբունքով, որ պատրաստ ենք օգնել, որ Մարությանը ձայներ հավաքի և դա կանենք այն պարագայում, երբ պարզվի, որ նա կիրսում է իշխանափոխության մասով մեր տեսակետները; Որևէ պաշտոնի չենք հավակնում այդ առումով։ Մենք պատրաստ ենք համագործակցության, եթե համոզված լինենք, որ նա կիսում է ամբողջական իշխանափոխության մեր տեսակետը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր