Իրանի դեմ հարվшծը տեղի չի ունենում, քանի որ Իրանը հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել          24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում       Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներ    

19 սեպ 2023 11:42

Օկուպացված հայկական Հադրութի շրջանում ադրբեջանցիներ են զոհվել. մեղադրել են հայկական կողմին

Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Հադրութի շրջանում, պետական մայրուղու վրա, ականի վրա բեռնատար է պայթել, որի հետևանքով մահացել են բեռնատարի վարորդն ու ուղևորը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ՆԳՆ մամուլի ծառայության հղումով։




Ադրբեջանի պետական ​​ավտոմոբիլային գործակալությունը (AAYDA) հաստատել է իր երկու աշխատակիցների մահը՝ նշելով, որ պետական ​​գործակալությանը պատկանող Howo բեռնատարն աշխատել է Ֆիզուլի-Շուշի ճանապարհին և պայթեցվել է հակատանկային ականով։


Ադրբեջանական կողմը, ինչպես և սպասվում էր, ականի տեղադրման համար մեղադրել է հայկական կողմին՝ նշելով, թե տեղի ունեցածն, իբր, «հայկական զինված անօրինական ուժերը դիվերսիայի արդյունք է, որն իրականացվել է ռուս խաղաղապահների տեղակայման գոտում»։  


ՆԳՆ-ից հայտնել են, որ միջադեպի առթիվ կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր