Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

19 սեպ 2023 11:25

Արտառոց դեպք Արմավիրում. կինը հայտնել է՝ ամուսնու ընկերը բանտի ճանապարհին փորձել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սեպտեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգի փաստով:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ահազանգողը հայտնել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտի տնակում իր ամուսնու ընկեր Ա.-ն փորձել է բռնաբարել իրեն, երբ քնած է եղել: Նա հայտնել է, որ ինքը ունի այդ ամենի տեսաձայնագրությունը: 




Տեղում ահազանգող 29-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իր ամուսնու ընկերը, ով 42 տարեկան է, Էջմիածին քաղաքից դեպի «Չոբանքյարա» կոչվող տարածք տանող ճանապարհին տեղադրված տնակում, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, հետևից գրկել է իրեն, համբուրել, փորձել սեռական հարաբերություն ունենալ,  սակայն ինքը դիմադրություն է ցուցաբերել, որից հետո տականքը հանցագործությունը ավարտին չի հասցրել ու հեռացել է այնտեղից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր