Սեպտեմբերի 17-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով       Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին    

19 սեպ 2023 13:50

Ստեփանակերտում օդային տագնապ է, դպրոցներ են փակել

MediaHub-ի տեղեկություններով, Ադրբեջանի՝ Ասկերանի շրջանում ականանետեր ու հրաձգային զենք կիրառելուց հետո Ստեփանակերտում փակել են դպրոցները, մանկապարտեզները, բոլոր ուսումնական հաստատությունները։


MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ուսումնական հաստատություները փակվել են պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով։ 


«Շարժ կա, կուտակումներ կան, ժողովրդին տանջում են։ Ամեն օր նույնն է։ Ոչ մի լավ բանի չենք սպասում, քանի ռուսը ստեղ ա, օդային տագնապ է հայտարարվել»,-ասաց նա։


Աղբյուրը նշեց, որ երեկ անցած բեռներից հետո ոչ մի օգնություն չի մտել Արցախ։


Հիշեցնենք, որ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարություն էր տարածել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը ։ Ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը, կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր