Տեսանյութ.Մեր տան դիմացի տունը հողին հավասարեցրին, երեխաներս նկուղում են, Ամեն ինչ էլ կա, անօդաչուներ կան, գրադ էլ կա. Արցախի բնակիչ

«Կրակոցներ են, չգիտենք՝ ինչ անել, երեխաներս հիմա հարեւանների նկուղում են, հարեւաններով մի տեղ ենք հավաքվել: Մեր տնից ձորն է, ձորից վերեւ մի հատ տուն հողին հավասարեցրին: Չենք կարողանում մեկս մյուսին զանգենք, կապերը շատ վատ է»,- պատմեց բնակիչը:
Գոհար Հայրիյանն ասաց, որ Ադրբեջանն ավելի ուժեղ է հարվածում Արցախին, քան՝ 44-օրյա պատերազմին էր. «Էսի վափշէ ուժեղ ա: Ամեն ինչ էլ կա, անօդաչուներ կան, գրադ էլ կա»: