Կենդանակերպի այս նշանները հուլիսին կզգան ուժեղ մոլորակային աջակցություն՝ բախտի, աճի և նոր հնարավորությունների ժամանակաշրջան կլինի          Տեսանյութ. Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի մինչև 35 աստիճան       Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել    

19 սեպ 2023 19:46

Արցախում վիրավորների թիվն անցնում է 80-ը, արձանագրվել է մահվան հինգ դեպք

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:
 
Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։
 
Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար։
 
ԱՀ առողջապահության նախարարություն


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր