Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

20 սեպ 2023 16:55

Ընդդիմությունն էլ կվերածվի կենդանի դիակի, եթե այսօր երեկոյան միասնական ծրագրով հանդես չգա. Լարիսա Ալավերդյան

Նրանք, ովքեր այսօր ասում են, որ վերջ, Արցախը տրված է, սխալվում են երկու առումով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ նախ՝ պատմությունը վերջ չունի. «Այսօր պետք է խոստանանք, որ մենք վերադառնալու ենք  մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը մերն է, չի կարող լինել ուրիշներինը: Երկրորդ, մենք պետք է հստակեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանավորվածությանը հավասար, այդպիսի գաղտնի և հանցավոր պայմանավորվածությունների  շնորհիվ: Այսինքն դա հանցագործություն է և ոչ միայն Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ կենդանի դիակների կողմից, այլեւ բոլոր նրանց կողմից՝ Շառլ Միշել, Բորել, Բլիքեն, Լավրով, Զախրովա, որոնք  ձևացնում են, որ չեն հասկանում, որ բանավոր որևէ հայտարարության հիման վրա, որը չի անցել իրավական համակարգ, չի կարելի մեջբերումներ անել, թե Հայաստանը համաձայնվել է: Հայաստանը չի համաձայնվել, համաձայնվել է  հայատյաց, ամբողջովին ատելությամբ և արյունարբու մի անձնավորության կողմից,  որն էն գլխից ատում էր թե արցախահայությանը, թե հայությանը։

Այս իշխանությունները  հայությանը տանում են Դեր Զորի ճանապարհով և այն, ինչ տեսնում ենք Արցախում, Դեր Զորի ճանապարհի սկզբն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Խոսելով ելքերի մասին, նա ասաց. «Խնդիրն այն է, որ մարդիկ չեն կարողացել մինչեւ հիմա միասնական ծրագրով հանդես գալ: Եթե այդ նույն ուժերը այսօր ժամը 7-ին չկարողանան միասնական ծրագրով հանդես գալ, նշանակում է՝ նրանք նույնքան կենդանի դիակներ են, ինչպես իշխանությունները»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր