Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 12-ի համար          Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»       ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում, որով կկարողանան ազդել ընտրողի վրա․ «Հրապարակ»    

21 սեպ 2023 15:35

Ահագին անհետ կորած ընտանիքներ կան, երեխեք կան, մարդիկ իրար կորցրել են ու չեն կարողանում գտնել

Արցախի տարբեր գյուղերից հազարավոր մարդիկ հիմա Ստեփանակերտում են, գիշերն անցկացրել են նկուղներում ու ավտոմեքենաների մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:


«Հոսանք չկա, ջուր չկա, որովհետև շատ վայրերում հոսանքով է պայմանավորված ջրի մատակարարումը: Հիմա մասնակի վերականգնվել է ջրի մատակարարումը: Սնունդ չկա, բայց այդ ամենը այնքան կարևոր չէ բնակիչների համար, որովհետև հիմա մարդիկ չեն կարողանում հավատալ, որ Արցախն այլևս չկա: Ահագին անհետ կորած ընտանիքներ կան, երեխեք կան, մարդիկ իրար կորցրել են ու չեն կարողանում գտնել»,- պատմեց Մետաքսե Հակոբյանը:


Պատգամավորն ասաց, որ մարդիկ կամ դրսում, կամ բնակելի շենքերի պատշգամբներում խարույկ են վառում և կերակուր պատրաստում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր