Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մեր մոլորակը, ինչ վախճան է սպասվում մեր մոլորակին          Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»       Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք    

22 սեպ 2023 12:13

Կա՞ քաղաքացիական պատերազմի վտանգ. Էդգար Ղազարյան

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.


«Իրադարձությունների վերլուծությունը վկայում է, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմի վտանգ չկա այն պարզ պատճառով, որ Հայաստանում գոյություն չունեն հանցախմբին պաշտպանող քաղաքացիներ։ Երևանի ավագանու վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ անգամ իշխանական աննախադեպ լծակներով, քրեական «հեղինակություններ»-ով, փողով, տեղեկատվական միջոցներով, ընտրակեղծիքներով հանդերձ հանցախումբն այլևս չունի հանրային որևէ աջակցություն։


Ընդամենը հինգ տարվա ընթացքում, ժողովրդի աննախադեպ ոգևորությամբ ստացած 294․092 քվեից հետո իշխանական ռեսուրսով դրանից չորս անգամ պակաս՝ 75․463 ձայների կորզումը դրա վառ ապացույցն է։ Հայ հասարակության մեջ չկա գեթ մեկ մարդ, ով պատրաստ է փողոց դուրս գալ այս հանցախմբին պաշտպանելու համար, սակայն այլևս տասնյակ հազարավոր մարդիկ կանգնած են փողոցում՝ վայելելով ողջ հասարակության աջակցությունն ու վստահությունը։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցում այլևս գոյություն ունի հասարակական համերաշխություն, հետևաբար հասարակական բախումները կամ քաղաքացիական պատերազմը բացառվում է։
Միակ վտանգն այն է, որ հանցախումբը, ինչպես հայտարարել է պարագլուխը, կարող է գնալ արյունահեղության՝ ոստիկանության միջոցով։ Հուսով եմ ոստիկանության բարձրաստիճան սպաները գիտակցում են, որ իրենք Նիկոլ Փաշինյանի ծառաները չեն, իսկ իշխանության փոփոխության դեպքում հաջորդ իշխանությունը չի մնալու առանց ոստիկանության, իսկ նոր ոստիկանների երկնքից չի բերելու։


Ուստի՝ իշխանության փոփոխությունը նրանց կյանքին, ծառայությանը, ծառայության պայմաններին ոչինչ չի սպառնում, իսկ Նիկոլ Փաշինյանին ծառայելը՝ վտանգ է իրենց կյանքին, ինչպես դա եղել է իրենց հարյուրավոր ծառայակից ընկերների պայմաններում։ Պարզ է, որ ոստիկանության կողմից արյունալի ուժի կիրառումը հանգեցնելու է առավել մեծ ընդվզման և համարժեք գործողությունների, որից անձնապես տուժելու են ոչ թե կառավարության անդամները, իշխանական պատգամավորներն ու իրենց կյանքը վայելող մյուս իշխանավորները, այլ սովորական ոստիկանները։ Ոստիկանությունում առկա տրամադրությունները հույս են ներշնչում, որ հանուն Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի, Սուրեն Պապիկյանի և այլ անպիտան դավաճանների, ովքեր ոչ վաղ անցյալում իրենք են եղել ոստիկանության գործողությունների թիրախում, իրենք իրենց կյանքը զոհելու պատրաստ չեն։
Ակնհայտ է, որ ապօրինի հրամանները կատարելուց հրաժարվող ոստիկանները, իշխանափոխությունից հետո վերադառնալու են ծառայության՝ չաշխատած օրերի համար՝ ստանալով պարգևատրում և բաց թողնված վարձատրության փոխհատուցում։


Կարծում եմ շատերը կգիտակցեն, որ պետք չի վտանգել ոչ իրենց, ոչ էլ երկրի ապագան»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր