Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

22 սեպ 2023 15:17

Քաղաքացիական բնակչությա՞նը վտանգ չի սպառնում, երբ հազարների հասնող ցուցակ է հրապարակվել Ադրբեջանի կողմից, որ պետք է որպես հանցագործներ դատապարտվեն

Քաղաքացիական բնակչությա՞նը վտանգ չի սպառնում, երբ հազարների հասնող ցուցակ է հրապարակվել Ադրբեջանի կողմից, որ պետք է որպես հանցագործներ դատապարտվենԱրցախում քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի և վիրավորների թվաքանակի վրա հիմնվելո՞վ է Փաշինյանն ասում, որ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։ Փաստերը մեր աչքի առջև են։ Այս մասին կառավարության լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Քաղաքացիական բնակչությանը վտանգ չի՞ սպառնում այն պարագայում, երբ հազարների հասնող ցուցակ է հրապարակվել Ադրբեջանի կողմից, որ պետք է որպես հանցագործներ դատապարտվեն։ Սպառնալիք չկա՞, երբ ադրբեջանցիները արցախցիներին ասում են, որ պետք է անեք այն, ինչ մեր օրենքերով է սահմանված ու ինչ մե՞նք ենք ուզում»։

Անդրադառնալով Պաշտպանության բանակի լուծարմանը՝ Խաչատրյանն ասաց, որ այս իրավիճակում չէր կարելի է մեծ հույսներ կապել պաշտպանության բանակի հետ։ «Պատկերացնեք՝ ափիդ մեջ ունենաս փոքր մարմին և ուզենաս ոչնչացնել այն, դա ակնթարթի հարց է։ Այս իրավիճակում, երբ Արցախը դավաճանված, մեկուսացված ու մենակ էր թողնված՝ Արցախի պաշտպանության բանակը կարճ ժամանակի խնդիր կարող էր լուծել, մի բան, որ արեց»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր