Երևանում վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 2 քաղաքացու          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին       Սեպտեմբերի 14-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

23 սեպ 2023 10:33

Տեսանյութ.Լևոն Քոչարյանը ձերբակալվել է. 4 կարմիր բերետի է ծեծել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։


«Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել:

Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա իհարկե իրավական բեսպրիդել է: Լ. Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին և կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը:


Հ.գ.Լ. Քոչարյանի կողմից բերետներին ծեծելու տեսանյութը մեկնաբանությունում տեղադրում եմ. Քննչական կոմիտեին կոչ եմ անում դիտել այն և դիմել ակնաբույժի»,- գրել է փաստաբանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր