Տեսանյութ.Եթե պարոն Փաշինյանը ժամանի այնտեղ, իսկ նրան բոլորի նման սպասում են, ուրեմն խոսելու մեծ հնարավորություն կլինի          Ռուսաստան մուտք գործելիս միգրանտները ;պետք է «հավատարմության համաձայնագիր» ստորագրեն       Ես դեռ համբերատար լսում եմ, հզոր մարդիկ միշտ զուսպ են լինում,հետո իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն    

23 սեպ 2023 16:53

Արկադի Ղուկասյանը կարևոր դեր է ունեցել Արցախում իրականացրած խաղաղ հեղաշրջման համար, որը մեզ բերեց նոր պատերազմ և հարյուրավոր զոհեր, ի վերջո՝ Արցախի կապիտուլյացիա․ Թաթուլ Հակոբյան

Lրագրող Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Արկադի Ղուկասյանը Արցախի մեր ժողովրդի ողբերգության առաջին պատասխանատուներից է: Մի քանի շաբաթ առաջ նա կարևոր դեր է ունեցել Արցախում իրականացրած խաղաղ հեղաշրջման համար, որը մեզ բերեց նոր պատերազմ և հարյուրավոր զոհեր, ի վերջո՝ Արցախի կապիտուլյացիա:
 
Պարոն Ղուկասյանը 1998թ Հայաստանում իրականացրած հանցավոր ռազմապետական հեղաշրջման երկրորդ էշելոնի դեմքերից է:

1997թ, երբ Լևոնը, իր վրա վերցնելով պատմական պատասխանատվություն, գնում էր արժանապատիվ, ցավալի փոխզիջումների, ռազմապետական հեղաշրջման պարագլուխները՝ Քոչարյանը, Վազգենը և Սերժը հենց Արկադիին էին օգտագործում ընդդեմ Լևոնի և ընդդեմ ՀՀ պետականության:

Մեկնաբանության մեջ դնում եմ մի լուր, որը ԱՆԻ կենտրոնը հրապարակել է 2018թ մայիսին՝ վերցնելով ՀՅԴ ԱՊԱՌԱԺ թերթից:
Կարդացեք այդ լուրը և հասկացեք, թե ինչպես էր մսխվում Արցախի բյուջեն Երևանում բնակվող Արկադիի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր