Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

25 սեպ 2023 10:50

Ձերբակալվել են հայ զինվորականներ․ Ադրբեջանի ՊԱԾ

Ինչպես ենթադրվում է, Բաքուն ԼՂ-ում էթնիկ զտումների և վայրագությունների ֆոնին սկսել է իրականացնել պատժիչ գործողություններ։


«Ձերբակալվել են Խոջավենդում (Հադրութ-խմբ․) չորս ոստիկանների և երկու քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչություն իրականացրած անձինք»։


Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ ԼՂ-ում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում զինաթափվել և ձերբակալվել են Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ճանապարհի 58-րդ կիլոմետրին և Թաղավարդ գյուղի տարածքում ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող անձինք»։


Ավելի վաղ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե «հիշյալ տարածքներում գտնվող նորակառույց թունելում ականի պայթյունից մահացել են երկու քաղաքացի և չորս ոստիկան»՝ այդ ամենի մեջ մեղադրելով հայկական կողմին։ Արցախի ՊԲ-ն անմիջապես հերքել էր Բաքվի անհիմն մեղադրանքները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր