Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

26 սեպ 2023 14:30

Ադրբեջանական բանակը առնվազն 200 զոհ է տվել.մինչ այս պահը զոհված զինծառայողների մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակվել

Բերլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV կայքի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը առնվազն 200 զոհ է տվել։


Ընդդիմադիր լրատվամիջոցը պնդում է, որ ցուցակը կազմվել է սոցիալական ցանցերում կատարված գրառումների, ինչպես նաև զոհերի հարազատների և համայնքապետերի հետ զրույցների հիման վրա։


Հրապարակված ցուցակից պարզ է դառնում, որ 24 ժամ շարունակված մարտերի ընթացքում ամենաշատ զոհեր տվել է Ադրբեջանի հարավ-արևելյան՝ թալիշներով բնակեցված տարածաշրջանը։


Meydan TV-ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողներից 30-ը (զոհվածների ընդհանուր թվի 15 տոկոսը) ծնունդով Լենքորանի, Ջալիլաբադի, Մասալիի, Լեռիկի և Աստարայի շրջաններից են։ Համեմատության համար, ավելի քան երկու միլիոն բնակչություն ունեցող Բաքուն և երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջան ընդամենը 7-ական զոհ ունեն։


Կայքը նաև տեղեկացնում է, որ ցանկում ընդգրկված չեն ականի պայթյունից զոհված ոստիկանների և վերջին օրերին Ղարաբաղում տեղի ունեցած ավտովթարներում զոհված զինծառայողների անունները։


«Նրանց հետ միասին զոհերի թիվը կհասներ 215-ի», – պնդում է Meydan TV-ի խմբագիր Հաբիբ Մունթազիրը։


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը զոհված զինծառայողների մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր