Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

27 սեպ 2023 12:56

Արցախի Պաշտպանության Բանակի մարտիկներն առյուծի պես են կռվել.1-օրյա ռազմական գործողության համար դա խայտառակ մեծ թիվ է

Ադրբեջանի իշխանությունների հրապարակած տեղեկատվության համաձայն 24 ժամ տևած մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կորուստները կազմում են 192 զոհ և 512 վիրավոր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:

Նա նաեւ նշել է. «Ռազմագետները կփաստեն, որ 1-օրյա ռազմական գործողության համար դա խայտառակ մեծ թիվ է։

Սա նշանակում է, որ Արցախի Պաշտպանության Բանակի մարտիկները՝ ավելի քան 9 ամիս լինելով կատարյալ շրջափակման մեջ, և հակառակորդի լիարժեք օդային և հրետանային միջոցների կատարյալ գերակայության պայմաններում, կռվել են ԱՌՅՈՒԾԻ պես։

Սա հերքում է Հայաստանում տարածվող այն թշնամական և դավաճանական թեզը, որ հայ ժողովուրդն այլևս ունակ չէ դիմադրության և միակ հույսն է ապավինել թուրք-ադրբեջանական տանդեմի ողորմությանը։

Փառք ու պատիվ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, որոնց անունները և գործած սխրանքներն այդպես էլ անհայտ մնացին մեր հանրության»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր