Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

27 սեպ 2023 13:33

Բոլոր խոշոր տերությունների շահերից էր բխում Արցախի ժողովրդին ոչնչացնելը

Բոլոր խոշոր տերությունների շահերից էր բխում Արցախի ժողովրդին ոչնչացնելը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Մերձավոր Արեւելքի գծով վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը։


«Արցախահայության դեմ ողջ գործողությունը սիստեմատիկորեն պլանավորված էր. 2020 թվականից, հետո երբ կտրվեց միջանցքը, մինչեւ միջանցքի փակումը, որպեսզի արգելափակեն այն, իսկ հետո գրոհեն։ Արեւմուտքը չէր կարող զարմանալ դրանից, նա հետեւում էր դրան եւ գիտեր, որ դա տեղի է ունենալու։


Միանգամայն հնարավոր է նաեւ, որ Արեւմուտքը խորհուրդ է տվել Երեւանին լռություն պահպանել՝ հավաստիացնելով, որ դա կօգնի Հայաստան-Արեւմուտք կապերին, եթե Հայաստանը ճգնաժամ չստեղծի եւ թույլ տա հարցին «լուծվել»... Լուծումն այս դեպքում նշանակում էր 150 000 մարդու վտարում. այդ կերպ են «լուծվել» էթնիկական հակամարտությունները 20-րդ դարի սկզբին։


Ռուսաստանը եւս աշխատում էր Հայաստանի մեկուսացման ուղղությամբ՝ կեղծ «խաղաղապահներ» ուղարկելով Արցախ, որպեսզի հետո Մոսկվային եւ Բաքվին հնարավորություն տա համակարգել միջանցքի փակումը, իսկ հետո մարդկանց ստիպի «հեռանալ»։


Բոլոր խոշոր տերությունների շահերից էր բխում Արցախի ժողովրդին ոչնչացնելը։ Նրանք կարող էին օգնել նրանց պաշտպանել իրենց պատմական իրավունքները եւ ինքնավարությունը։ Բայց նրանք ցանկացան հեռացնել նրանց իրենց ճանապարհից»,- նշել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր