Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

27 սեպ 2023 15:10

Մի քանի օր առաջ մեր պատգամավորներից եկան «Եռաբլուր», նրանց ծեծեցին ու չթողեցին այստեղ մտնել.Սա ոչ ոքի սեփականությունը չի.

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողները ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանից հետաքրքրվեցին, թե ինչու իշխանական խմբակցության պատգամավորները չեն այցելել «Եռաբլուր»՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու։

«Մի քանի օր առաջ մեր պատգամավորներից եկան այստեղ, նրանց ծեծեցին ու չթողեցին այստեղ մտնել։ Դա ո՞նց կբացատրեք։ Ոչ ոք չի վախենում գալ «Եռաբլուր»։ Սա ոչ-ոքի սեփականությունը չի, մեր հերոսներն են այստեղ ամփոփված և ամեն մեկը պարտավոր է գալ այստեղ։ Ոչ-ոք իրավունք չունի որևէ մեկին արգելելու այստեղ գալ։ Մարդիկ պետք է հասկանան, որ այստեղ չի կարելի նմանատիպ ակցիաներ անցկացնել»,-ասաց Գագիկ Մելքոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր