Ինչպես 14 միլիոն իրանցիները, ես էլ պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի          Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է, պրիմիտիվ վախի դրսևորում է       Հայաստանում կարո՞ղ է ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե ոչ    

27 սեպ 2023 16:55

Ռուբեն Վարդանյանը ՀՀ անձնագրով քաղբանտարկյալ է. ՀՀ-ն պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով

Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության անձնագրով քաղբանտարկյալ է։ Անկախ իր քաղաքական գործունեության նկատմամբ վերաբերմունքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Նույնը վերաբերում է ՀՀ քաղաքացու անձնագրով բոլոր այն անձանց, որոնք ապօրինաբար ազատազրկված են (կամ կազատազրկվեն) Ադրբեջանի կողմից»,-գրել է նա։

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի պետական անվտագության ծառայողների կողմից ձերբակալվել է Արցախից Հայաստան անցնելու ժամանակ և տարվել Բաքու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր