Մեր ռազմական պատրաստվածությունը նշանակալի է և ավելի մասշտաբային, քան վերջին պատերազմի ժամանակ          Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ»    

27 սեպ 2023 20:28

Տեսանյութ.Լավրովը ՀՀ ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա

Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։

Պատասխանելով հարցին, թե կարող է պատահել, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանը, նա նշել է, որ Երևանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ ցանկանում են նման սցենար և նայում են դեպի Արևմուտք. «Գիտեք, այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել։ Եթե նրանք հույսը դնում են ԱՄՆ-ի վրա, ինչպես ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա գուցե լավ կանեն նայել նորագույն պատմությանը, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերվել նրանց, ում ձգտում էր վերցնել իր թևի տակ՝ առաջ մղելով իր աշխարհաքաղաքական շահերը. այս բոլոր մարդկանց ճակատագիրը շատ ու շատ աննախանձելի է»,-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր