Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

28 սեպ 2023 12:02

Ահա ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու հետևանքները, բոլոր նրանց համար, ովքեր կասկածում են ռուսական անձնագրի անգին լինելուն. Բաշկին

«ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու հետևանքները Ռուբեն Վարդանյանի անձնական ընտրության արդյուն են։ Սա կարող է լավ օրինակ դառնալ բոլոր նրանց համար, ովքեր կասկածում են Ռուսական անձնագրի անգին լինելուն»,-նման հայտարարություն է արել Դաշնության խորհրդի սահմանադրական կոմիտեի անդամ Ալեքսանդր Բաշկինը «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ այսօր Արցախը լքելիս Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցների կողմից ձերբակալվել ու գերեվարվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանը։ Անցյալ տարեվերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել էր Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։

«Քաղաքացիությունից հրաժարվելը կամավոր ընտրություն էր, հետևաբար այս քայլի բոլոր իրավական հետևանքները նրա ընտրության արդյունք են, կարծում եմ, որ քաղաքացիությունից կամավոր հրաժարվելը իրավական հետևանքներ կունենա, քանի որ նա այժմ չի կարող ստանալ և չի ստանա  օգնություն Ռուսաստանից։ Ինչ-որ մեկին ծննդյան պահից նման բախտ է տրվում, ճակատագրի նվերը։ Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, թե ինչպես պետք է գնահատել այն, ինչ տալիս է ճակատագիրը, ծնունդը և ծնողները»,- ասել է Բաշկինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր