Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը          Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

29 սեպ 2023 13:30

Տեսանյութ.Ադրբեջանցի ուժայինները ելումուտ են անում Ստեփանակերտում (լուսանկարներ)

Ադրբեջանցի զինվորականները Ստեփանակերտում են, գրում են այդ երկրի տելեգրամյան ալիքները։
Համացանցում արդեն կադրեր են հրապարակվել։

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում էին, թե Ստեփանակերտում են նաև ոստիկանական ուժերը։

Նրանց մեքենաները նկատվել են քաղաքի փողոցներում, Արցախի խորհրդանիշներից մեկը համարվող «Մե՛նք ենք մեր սարերը» կոթողի մոտ:

Համապատասխան տեսանյութերը տարածվել են ադրբեջանական տելեգրամյան ալիքներում: Արցախցիների բռնի տեղահանման ու նրանց կամայական ձերբակալությունների ֆոնին այս ամենը լրացուցիչ տագնապ է առաջացնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր