Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

30 սեպ 2023 12:32

Որ շատ էս կողմ, էն կողմ չընկնեք. Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են

Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են, այս մասին հայտարարել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:


«Եվ այսպես,


2020-ի փետրվարին նիկոլենք հայտարարում էին, որ պատրաստ են Քովիդի դեմ պայքարին, ինչը փառահեղ կերպով տապալեցին:


2020-ի դեկտեմբերին նիկոլենք հայտարարում էին, որ գիտեին, որ պատերազմ է լինելու, ուղղակի օրն ու հարվածի տեղը չգիտեին:


Պատերազմի ամեն մի օրը, ձևը, կազմակերպչականն ու հետպատերազմյանը տապալեցին:


2021-ին ՀՀ սահմանների դիրքային կահավորումն ու սպառազինության վերականգնումն ու մարտունակության բարձրացմանն ուղղված քայլերը տապալեցին: Գերիների վերադարձը տապալեցին:


2022-ի սեպտեմբերին ստացան մինի պատերազմ Ջերմուկում և 1 օրում տվեցին 200-ից ավել զոհ ու նոր գերիներ:


2023-ի գարուն-ամառ սեզոնին վերջնական տապալեցին Ռուսաստանի հետ մազից կախված դաշնակցային հարաբերությունները:


2023-ի աշնանը տապալեցին Արցախը ու արցախահայության բռնի տեղահանության հետևանքների արագ վերացումը, չնայած, հայտարարում էին, որ պատրաստ են:


Սա գրում եմ պատմաբանների համար, որ շատ էս կողմ, էն կողմ չընկնեն ժամանակաշրջանն ուսումնասիրելիս: Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են»,- Facebook-ում գրել է Մխիթարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր