Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են          Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»       Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»    

30 սեպ 2023 14:17

Լուրեր կան, որ Հակարիի կամրջի վրա ձերբակալել են.Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը 2-րդ օրն է` կապի դուրս չի եկել

Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար, Սուրբ Ծննդյան տաճարի ծխական եկեղեցու ավագ Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել։ Տեղեկությունը հայտնում է Alpha News–ը։


Լուրեր կան, որ Հակարիի կամրջի վրա Ալեքսանդր Բորդովին ձերբակալել են։ Արցախից դուրս եկող բռնի տեղահանվածները` ականատեսները, պնդում են, որ Բորդովին ադրբեջանցիները ձերբակալել են Հակարիի կամրջի անցակետը հատելիս։


Ալեքսանդր Բորդովն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղում վերջին մեկ դարում առաջին ռուս ուղղափառ եկեղեցում կառուցմանը, ինչի համար արժանացել է ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհակալությանը, ծանրակշիռ ներդրում է ունեցել ուղղափառության վերածննդի և ռուսական համայնքի ամրապնդման գործում, ինչպես նաև հիմնել է Ղարաբաղի պատմության ընթացքում առաջին ռուսական դրամատիկական թատրոնը, որի ներկայացումները միշտ ընթանում էի հանդիսատեսով լի դահլիճում։


Մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Կիրիլ Կուլակովը Բորդովին ուղղափառ համայնքի համար նվեր էր փոխանցել` Կազանի Աստվածամոր սրբապատկերը:


Բորդովն օգնել է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել ավելի քան 400 ընտանիքի։


Աղբյուր՝ Sputnik Armenia 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր