Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

30 սեպ 2023 15:49

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանի ձերբակալման մասին։


Նշվել է, որ նրա դեմ հարուցվել է քրեական գործ։




Երեկ չէ առաջին օրը՝ սեպտեմբերի 28-ին, Դավիթ Բաբայանը գրառում էր կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ որոշում է կայացրել այսօր Ստեփանակերտից գնալ Շուշի։


«Թանկագին հայրենակիցներ, ընկերներ, կուսակիցներ։ Դուք բոլորդ գիտեք, որ ես ներառված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, եւ ադրբեջանական կողմը պահանջել է, որ ես գնամ Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Ես որոշում եմ կայացրել այսօր Ստեփանակերտից գնալ Շուշի։


Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, հուզմունք եւ սթրես կպատճառի, առաջին հերթին, իմ մերձավորներին, բայց նրանք, համոզված եմ, կհասկանան։ 


Իմ չներկայանալը կամ, որ ավելի վատ է՝ փախուստը, լրջագույն վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ մարդկանց, իսկ դա ես, որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր եւ քրիստոնյա թույլ տալ չեն կարող։


Աստված պահի մեր ժողովրդին, եւ թող Տերը հասնի նրա տառապանքներին եւ ապաքինի վերքերը»,- գրել է նա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր