Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

02 հոկ 2023 13:44

Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկել են պարգեւատրել Ալիեւին «համաշխարհային հայության ոչնչացման» համար, հանել սգո բոլոր օրերը

Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկել են պարգեւատրել նախագահ Ալիեւին «համաշխարհային հայության ոչնչացման» համար»։ Հենց այսպիսի ձեւակերպմամբ են մատուցում ադրբեջանական ԶԼՄ-ները պատգամավոր Ֆազայիլ Աղամլիի հայտարարությունը։


Պատգամավոր Ռազի Նուրուլաեւը առաջարկել է պարգեւատրել Իլհամ Ալիեւին շքանշանով. «Ես շատ առաջարկություններ ունեմ այս ոլորտում, եւ ես կարող եմ դրանք տրամադրել խորհրդարանի ղեկավարությանը։ Լավ կլիներ, եթե առաջարկությունները հնչեցվին խորհրդարանի ղեկավարության կողմից, եւ ես գոհունակությամբ դրանց կաջակցեմ»։


Այնուհետեւ ադրբեջանցի պատգամավորները սկսել են քննարկել Արցախի բնակիչների քաղաքացիության հարցը։ «Ադրբեջանի սահմանադրության 52 հոդվածի համաձայն՝ Ադրբեջանում ծնված մարդիկ համարվում են նրա քաղաքացիներ»,- ասել է պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆան։ Ադրբեջանական քաղաքացիության հարցը չպետք է վերաբերի նրանց, ովքեր հետո են վերաբնակվել Ղարաբաղում»։ Պատգամավորն ավելացրել է, որ Ադրբեջանում երկու խաղաղապահ ուժ կա. «Մեկը՝ ռուս խաղաղապահներն են, երկրորդը՝ Կանադայի, ԱՄՆ-ի եւ էլի ինչ-որ այլ ուժեր, որոնք գտնվում են Բաքվում։ Հիմա նրանք պայքար են մղում ռուս խաղաղապահների դեմ»։


Ֆազիլ Մուսթաֆան նաեւ առաջարկել է, որ օրացույցից հանվեն բոլոր սգո օրերը. «Հաղթանակած երկրում միայն հաղթանակի օրեր պետք է լինեն։ Օրացույցում սգո օրերի չեղարկումը պետք է քննարկվի»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր