ՄԱԿ--ի այդ արժեզրկված կառույցը փորձեց «շուստրիություն անել» և 1-2 օրում հապճեպ արձանագրություն կազմել, չկան նույնիսկ սատկած անասուններ

«Այդ վաղուց, ցավոք, արժեզրկված կառույցի դիտորդները 1-2 օրում հապճեպ արձանագրություն են կազմել, ըստ որի, Արցախում չկան խաղաղ բնակչության դեմ բռնությունների հետքեր, անգամ չեն հայտնաբերվել սատկած անասուններ (իբր ադրբեջանցիները չեն թունավորել սննդի միջոցները) և այլ զառանցանք: Չեմ կարծում, որ արհեստավարաժ դիտորդները ծանոթ չեն ցեղասպանության կոնվենցիոն հիմքերին և տեղյակ չեն, որ բացի բազմաթիվ սպանություններից, որոնք արձանագրված են, ցեղասպանություն է ճանաչվում. «որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը», և կյանքեր խլող հենց շուրջ 10 ամիս շրջափակումն ու վերջին փուլում ռազմական ակտիվ միջամտությունն է հանգեցրել զանգվածային բռնագաղթի:
Զուր չէր, որ մինչև 44-օրյա պատերազմը Ալիևը պարբերաբար հիշում էր միայն ու միայն ՄԱԿ-ի վեհաժողովի 4 բանաձևերը, իսկ հետո հանկարծ անցավ, այսպես կոչված, Ալմա-Աթայի հռչակագրի սինխրոն մեկնաբանությանը:
Կարծում եմ, այս ամենի համատեքստում Արցախցիներին պատճառված տարաբնույթ վնասները հանգամանորեն պաշտոնապես արձանագրելու առաջարկությունս առավել արդիական բնույթ է ստացել», - գրել է նա։