Տեսանյութ.ՌԴ քաղաքացիները list.am-ով հայտարարություն տված մոտ 70 քաղաքացուց առցանց հափշտակել են մոտ 20 միլիոն դրամ

«Այնուհետև, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու կամ խեղաթյուրելու նպատակով, հանցավոր կազմակերպության անդամները նշված գումարները փոխանցել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային քարտերի, կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջոցով գումարը փոխակերպել են կրիպտոարժույթի՝ փոխանցելով տարբեր էլեկտրոնային դրամապանակներին և տնօրինել:
Հանցավոր խմբի երեք անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում»,- ասված է հաղորդագրության մեջ։