Դավիթ Մանուկյանը փորձել է ուղեկցել Ռուբեն Վարդանյանին ու ինքն էլ հայտնվել է գերու կարգավիճակում. «Հրապարակ»

Իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ում ադրբեջանցիները գերեվարեցին Հակարիի կամուրջն անցնելիս՝ Ռուբեն Վարդանյանի հետ միասին, պարզվում է՝ ինքն է որոշել, որ ուղեկցի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ համարելով, որ Հակարիի կամուրջը միայնակ անցնելու դեպքում Վարդանյանի ձերբակալության ռիսկերը մեծ են։
Մանուկյանն անձամբ վարել է Ռուբեն Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենան ու այդպիսով վտանգել իր կյանքն ու ինքն էլ հայտնվել գերու կարգավիճակում։ Ի դեպ, ամուսնու հետ տարել եւ մի քանի ժամ պահել են նաեւ Մանուկյանի կնոջը, ապա թույլ տվել, որ նա մենակ հատի սահմանն ու գա Հայաստան»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում