Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

07 հոկ 2023 11:26

ԱԺԲ ահազանգը. Մեր ընկերներին ոստիկանությունում դաժանորեն ծեծել են

«Ոստիկանական բռնությունների արդյունքում Գևորգ Սաֆարյանի ոտքը վնասվել, նա տեղափոխվում է հիվանդանոց»,-երեկ ուշ երեկոյան հայտնել է ԱԺԲ-ն ֆեյսբուքյան իր էջում։


Ավելի ուշ Գևորգ Սաֆարյանն իր էջում գրել է.


«Բազմաթիվ անգամ բերման եմ ենթարկվել ոստիկանների կողմից և կարող եմ պնդել, որ ոստիկանությունը երբեք այսպիսի բռնարարքների չի դիմել։


Ակնհայտ է, որ ոստիկանությունը ունի քաղաքական հրաման բռնություններ գործադրելու ըդիմադիր անձանց նկատմամբ։


Բոլոր այն վիժվածքները, ովքեր հորդորում էին ոստիկաններին կոշտ միջոցների դիմել, կիսում են բռնապետության պատասխանատվությունը»։


ԱԺԲ էջում հրապարակվել է ոստիկանությունից դուրս եկած Վահրամ Պետրոսյանի լուսանկարները, որտեղ տեսանելի են բռնության հետքեր.


«Քիչ առաջ ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց Բևեռի աջակից Վահրամ Պետրոսյանը: Նրա դեմքին, նաև ձեռքի դաստակին կան վնասվածքներ»։


Բևեռից ավելի վաղ հայտնել էին. «Ոստիկանական բաժանմունքում գտնվող մեր ընկերները փոխանցում են, որ իրենց նկատմամբ ուժ է կիրառվել, նրանց ծեծել են: Մեր ահազանգերին ՀՀ ՄԻՊ-ից դեռևս չեն արձագանքում:


Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` բժիշկական խումբ է գնացել Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում, որտեղ զննության են ենթարկում բերման ենթարկված մեր ընկերներին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր