Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներից մեկն էլ ՝Սևանա լիճը դարձնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս          Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը       Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ    

07 հոկ 2023 16:02

Ֆրանսիայում հանել են ուկրաինական դրոշը քաղաքապետարանի շենքից՝ Զելինսկու խոսքերից հետո. Ադրբեջանական բռնապետին աջակցության այս ձևն անընդունելի է

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Իզեր դեպարտամենտի Վիեն քաղաքի քաղաքապետ Թիերի Կովաչը հրամայել է հանել ուկրաինական դրոշը քաղաքապետարանի շենքից։ Նա այս կերպ վրդովմունք է հայտնել Վլադիմիր Զելենսկուն՝ Ադրբեջանին շնորհակալություն հայտնելու համար։ Այս մասին հայտնում է  Dauphiné liberé-ը, փոխանցում է РИА Новости-ն։

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին Զելենսկու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում Բաքվի հումանիտար օգնությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը, առկա մարտահրավերները և փոխգործակցության ձևաչափերը։

«Դուք չեք կարող վկայակոչել արևմտյան արժեքները, դրա հիման վրա օգնության կանչել Արևմուտքին` միաժամանակ կիսելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ նախաձեռնած ռեժիմի տեսլականը: Ադրբեջանական բռնապետին աջակցության այս ձևն անընդունելի է։  Դրոշի հեռացումը  ոչ մի կերպ չի ազդում  աջակցության վրա, որը Վիենը ցուցաբերում է ուկրաինացի ժողովրդին»,–մեջբերում է հրատարակությունը քաղաքապետի խոսքերը։

Ըստ Կովաչի՝ «չի կարելի շնորհակալություն հայտնել Բաքվին» մարդասիրական օգնության համար, մասնավորապես էներգետիկ ոլորտում, մինչդեռ Ադրբեջանը «գազը վաճառում է մեկուկես անգամ թանկ գնով՝ Հայաստանի դեմ իր ռազմական ջանքերը ֆինանսավորելու համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր