Հունվարի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը          Արագածոտնի թեմը հունվարի 8-ին հրավիրում է միասնական ժամերգության և աղոթքի       Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին    

09 հոկ 2023 10:17

Թեժ է լինելու, ստանալով ԱՄՆ-ի և Եվրոպայի բացարձակ աջակցությունը,Իսրայելն ավելի գլոբալ նպատակներ է դնում

Անկասկած, Իսրայելի իշխանություններն ավելի գլոբալ նպատակներ են դնում, քան Գազայի հատվածում թաքնված զինյալները։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իսրայելցի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը։
«Ստանալով ԱՄՆ-ի և Եվրոպայի բացարձակ աջակցությունը՝ իսրայելցիները հարված կհասցնեն լիբանանյան «Հզբոլլահին»՝ Լիբանանում իրանամետ զինված խմբավորմանը։ 
Թեժ է լինելու, Լիբանանից Իսրայելի հրթիռակոծում կլինի, բայց մենք սովոր ենք»,-գրել է նա։


Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելն ու Հզբոլլահ-ն արդեն փոխանակվել են հարվածներով։
Միաժամանակ, Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ժամանակավոր ուժերը հայտարարել են Իսրայելի հետ սահմանակից Լիբանանի շրջաններում պարեկության ուժեղացման մասին՝ անվտանգության ու կայունության նկատառումներով։


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր