Տեսանյութ.Ամերիկայի Միացյալ Նահանգների Օկլահոմա նահանգում տորնադո է եղել          «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում մաhացած է հայտնաբերվել 35-ամյա տղամարդ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար    

11 հոկ 2023 12:53

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի «Ալ Ղասամ» զինյալ թևի հրամանատարի տան վրա ՝ սպանելով նրա հորը, եղբորը, երեխաներին և այլ հարազատների

Իսրայելի բանակը հարձակում է գործել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման «Ալ Ղասամ» զինյալ թևի հրամանատար Մուհամմեդ Ադ-Դեյֆի տան վրա՝ սպանելով նրա հորը, եղբորը, երեխաներին և այլ հարազատների. հրամանատարի ճակատագրի մասին չի հաղորդվում:

Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Նշվում է, որ տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք Իզ էդ-Դին ալ-Քասամ բրիգադների ղեկավարը եղե՞լ է շենքում դրա ոչնչացման պահին։

Դեյֆի վիճակի մասին ՀԱՄԱՍ-ը տեղեկատվություն չի տրամադրում։

Իսրայելցիները վերջինիս համարում են գլխավոր ահաբեկիչներից մեկը, պաղեստինցիները՝ ժողովրդի ազատության լեգենդար մարտիկ: Իսրայելի ուժայինները մի քանի անգամ փորձել են նրան ոչնչացնել, նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, կորցրել՝ աչքն ու թևը, սակայն ամեն անգամ ողջ է մնացել:

Մեկ օր առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու բարձրաստիճան անդամների՝ Ջավադ Աբու Շամալայի և Զաքարիա Աբու Մաամրի լիկվիդացման մասին։ Իսրայելական բանակի մամուլի ծառայության պաշտոնական հայտարարություններից կարճ ժամանակ անց ՀԱՄԱՍ շարժումը հաստատել էր իր հրամանատարների մահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր