Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

11 հոկ 2023 13:12

Իշխանություններն անհապաղ պետք է օրորոցում խեղդեն Երևանի Ն. Զարյան 17 ա/2 հասցեում հասունացող դավադրությունը, դավաճանությունը Հայաստանի դեմ

«Այն գործըթացները և ծրագրերը, որոնք հունցվում են Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ավելացնում են համոզումս, որ Արցախը լուծարած նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ 22 դավաճան պատգամավորները, Վիտալի Բալասանյանը և ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ Բաքվի և ռուս խաղաղապահների՝ իմա Մոսկվայի հետ շատ կոնկրետ գործարքի դիմաց են հնարավորություն ստացել Արցախից հասնել Երևան»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն Հանրապետությա» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ պետք է հետամուտ լինեն հասկանալու, թե ովքեր և ինչ դավադրություն են ծրագրում Հայաստանի դեմ «Մոսկվայի և Բաքվի հետ կոմունիկացիայի մեջ գտնվող Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի արցախյան հարճերը Երևանում՝ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ»:

«Ավելին չասեմ՝ միայն նշեմ, որ այն ինչ այս ենիչերները, Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիները ծրագրել են Մոսկվայի և Բաքվի հետ համագործակցաբար, կարող է պատճառ դառնալ, որ Հայաստանը ներքաշվի ռազմական մեծածավալ գործողությունների մեջ, ինչի դիմաց Բաքուն խոստացել է նաև վերադարձնել գերեվարված Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին (բայց ոչ Արայիկ Հարությունյանին) իսկ Մոսկվան էլ իր հերթին հույս ունի, որ այդպիսի զարգացումները երկրում այնպիսի ցնցումներ կարող են հարուցել, որ Հայաստանում իշխանափոխությունը կարող է ժամանակի հարց դառնալ միայն:

Հայաստանի իշխանություններն անհապաղ պետք է գործեն և օրորոցում խեղդեն Երևանի Նաիրի Զարյան 17 ա/2 հասցեում այս օրերին հասունացող դավադրությունը, դավաճանությունը Հայաստանի դեմ»,-գրել է Բաբաջանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր