Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

12 հոկ 2023 10:33

Արայիկ Հարությունյանը ձերբակալվելուց առաջ կապվել է Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարի տեղակալի հետ և առաջարկներ արել. Հակոբյան

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը առևանգվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանից
 
Երեկ տեղեկացրել էի, թե ինչպես են առևանգվել և Բաքու տարվել Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Նրանց հետ է եղել նաև Դավիթ Իշխանյանը: Ավելացնեմ մեկ դետալ ևս: Երբ ռուսները պարոն Ղուկասյանին, Սահակյանին և Իշխանյանին ռուսական բազայից հանել են, նրանք մեկնել են Արցախի ՆԳ նախկին նախարար Կարեն Սարգսյանի Ստեփանակերտի տուն, որտեղից էլ ադրբեջանական ԱԱԾ ստորաբաժանումը առևանգել/գերեվարել է նրանց ու տարել Բաքու:
 
Իսկ ահա Արայիկ Հարությունյանը առևանգվել է Ստեփանակերտի Կոնյակի գործարանից, որի բաժնետերներից մեկն ինքն է: Մեր տեղեկություններով, պարոն Հարությունյանը ձերբակալվելուց առաջ կապվել է Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարի տեղակալի հետ և առաջարկներ արել...
 
Կարճ ժամանակ անց ադրբեջանական ԱԱԾ հատուկ խմբավորումը ներխուժել է Թումանյան փողոցի վրա գտնվող Կոնյակի գործարան և բռնի կերպով Հարությունյանին ձերբակալել ու տարել Բաքու:
 
Հ. Գ. Շատ տեղեկություններ չեմ ուզում տալ երկու պատճառով: Առաջին՝ դա կարող է վնասել, երկրորդ՝ տեղեկությունները իրարամերժ են, երբեմն՝ հակասական, իսկ ՀՀ տեղափոխված Արցախի ղեկավարները փորձում են երրորդ մարդկանց միջոցով իրենց հերոսներ ներկայացնել և փորձել ծածկել մի շարք ամոթալի արարքներ:
 
Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր