Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

12 հոկ 2023 12:20

Տեսանյութ.Չնայած Երևանին այլ ուղղությամբ քաշելու փորձերին, Հայաստանը չի փոխում իր ուղղությունը, հավատարիմ կմնա ՌԴ-ին

Հայաստանում հակառուսական տրամադրություններն արհեստականորեն են բորբոքվում. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Մենք գիտենք վերջին տարիներին Հայաստանում ստեղծված ոչ կառավարական կազմակերպությունների թիվը»,-ասել է նա՝ հավելելով, որ նախկինում էլ երկրում այդ կազմակերպությունները շատ են եղել:


Ըստ Լավրովի՝ այդ կազմակերպությունները չեն ստեղծվում հայ-ռուսական բարեկամական կապերի զարգացման նպատակով:


«Ընդհակառակը, դրանք ստեղծվել են հակառուսական տրամադրությունների համար հող նախապատրաստելու և այս տարածաշրջանում Հայաստանի միջոցով նախևառաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերն առաջ տանելու համար: Մենք այս փորձերը տեսնում ենք: Նրանք ինչ-որ արդյունքների հասնում են, բայց մենք խորը համոզմունք ունենք, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական եղբայրական կապերի զարգացմամբ: Օրերս վարչապետ Փաշինյանը հարցազրույցում ասել է, որ Հայաստանը չի փոխում իր ուղղությունը, ուստի լիահույս ենք, որ այդ դիրքորոշումը գերակա կլինի՝ չնայած Երևանին այլ ուղղությամբ քաշելու փորձերին»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Բիշքեկում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր