Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

12 հոկ 2023 13:59

Wildberries-ն ավելի է մոլորեցնում մարդկանց

Wildberries առցանց առևտրի հարթակը ներդրել է 3% միջնորդավճար Visa և Mastercard քարտերով վճարումների համար։ Այս մասին «Վեդոմոստի»-ին   հայտնել է ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը։

Տեղեկությունը հաստատել է Wildberries-ի ֆինանսական և վճարային ծառայությունների զարգացման գծով տնօրեն Դմիտրի Կոլեսնիկովը։ Նա նշել է, խոսքը նման վճարում մշակող բանկի վարձատրության մասին է։

«Վճարման պայմանների փոփոխությունը պայմանավորված է դրանց դիմաց վճարումների ընդունման գործառնական և տեխնոլոգիական գործընթացի առանձնահատկություններով։ Ներկայումս Wildberries-ը հնարավորություն չունի ուղղակիորեն մշակել գործարքները Ռուսաստանում թողարկված Visa և Mastercard քարտերով»,-պարզաբանել է Կոլեսնիկովը։

Wildberries-ի բացատրությունը չափազանց կասկածելի է համարում Pen&Paper-ի գործընկեր Ռոման Պարխոմենկոն, քանի որ Visa-ի և Mastercard-ի միջոցով վճարումները կատարվում են Ազգային վճարային քարտերի համակարգի միջոցով, այսինքն՝ Ռուսաստանում:

Wildberries-ի հայաստանյան գրասենյակից հայտնեցին, որ փոփոխությունն անդրադարձել է միայն Ռուսաստանի տարածքից պատվեր կատարողների վրա։

Մանրամասները՝ հղումով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր