Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

14 հոկ 2023 14:04

ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ «զսպելու Իրանին» և տարածաշրջանային խմբերին հակամարտությանը միջամտելուց

ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ «զսպելու Իրանին» և տարածաշրջանային խմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելուց։ Այս մասին հայտնում է Air Force Times-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։


Ըստ պարբերականի՝ հինգշաբթի օրը տարածաշրջան են ժամանել ամերիկյան A-10 գրոհային ինքնաթիռները։ ԱՄՆ-ը շուտով այնտեղ կտեղակայի ավելի ժամանակակից F-15, F-16 և F-35 կործանիչներ։ Հոդվածագրի տվյալներով՝ դրանք տեղակայվել են «որպեսզի փորձեն հետ պահել Իրանին և Իսրայելին ընդդիմացող զինյալ խմբավորումներին բախմանը միանալուց»։


«Միացյալ Նահանգները միանշանակ աջակցում է Իսրայելի պաշտպանությանը»,-ՏԱՍՍ-ի փոխնցմամբ, ասել է ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր