Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ո՞ւմ ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը. Ալեքսանյանը բացահայտումներ արեց       Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության    

18 հոկ 2023 14:47

Եթե «Հեզբոլլահը» մտնի պատերազմի մեջ, հնարավոր է, դրանում ներգրավվի նաև ԱՄՆ-ն

Սպիտակ տունը քննարկում է ռազմական ուժի կիրառման հնարավորությունը, եթե «Հեզբոլլահը»  հարձակվի Իսրայելի վրա, տեղեկացրել է Axios-ը՝ հղում կատարելով ամերիկացի եւ իսրայելցի պաշտոնյաներին։


Պատերազմին Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահի» միանալը կհանգեցնի էսկալացման խորացման՝ բարձրացնելով զանգվածային զոհերի հավանականությունը Իսրայելի եւ Լիբանանի քաղաքացիական բնակչության շրջանում եւ, հնարավոր է, դրանում ներգրավելով ԱՄՆ-ին։


Իսրայելի զինված ուժերի համար ավելի դժվար կլինի պայքարել միաժամանակ երկու ճակատում։


Իսրայելի եւ «Հեզբոլլահի» միջեւ լարվածությունը հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո ավելանում է։ «Հեզբոլլահը» մինչեւ այժմ ձեռնպահ է մնացել իր զինյալներին գրոհի ուղարկելուց կամ հեռահար հրթիռներ օգտագործելուց։


Գազայում պատերազմն սկսվելու պահից Բայդենի վարչակազմը ուղերձներ է հղել «Հեզբոլլահին» եւ Իրանին երրորդ կողմերի միջոցով՝ նախազգուշացնելով նրանց չմիջամտել պատերազմին։


Ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ն չի ցանկանում էսկալացիա, բայց գուցե ստիպված լինի միջամտել, եթե Իսրայելը շարունակի իր ռազմական գործողությունը Գազայի հատվածում։


Բայդենը երկու ավիակիր է ուղարկել եւ մի քանի այլ ռազմանավեր արեւելյան Միջերկրածով եւ լրացուցիչ ուժեր է պատրաստ վիճակի բերել՝ տարածաշրջանում հնարավոր ծավալման համար։


Բայդենի ուղեւորությունը Իսրայել այս շաբաթ մասամբ կոչված է Իսրայելին աջակության ցուցաբերմանը ԱՄՆ-ի կողմից։


Ամերիկացի երկու պաշտոնյաներ հայտարարել են, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տարածաշրջանի արաբ ղեկավարներին ասել է, որ ԱՄՆ-ն «խաղ չի անում»՝ տարածաշրջան ուղարկելով այդքան շատ ռազմական միջոցներ՝ ի աջակցություն Իսրայելի։


Պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ ռազմուժի օգտագործման սցենարը, եթե «Հեզբոլլահը» մտնի պատերազմի մեջ, քննարկվել է Սպիտակ տան վերջին օրերի մի քանի նիստերում։ Նրանք ավելացրել են, որ ուժի կիրառման ցանկացած որոշում կընդունվի՝ կախված «Հեզբոլլահի» գրոհի մասշտաբներից եւ Իսրայելի պատասխանելու ունակությունից։


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում նախագահ Բայդենը անհանգստություն է հայտնել իսրայելա-լիբանանյան սահմանին պատերազմի տարածման առիթով։


Պաշտոնյաները հայտարարել են, որ Բայդենը խնդրել է Նեթանյահուին առավելագույն չափով զսպել Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները Լիբանանում եւ նախազգուշացրել է հնարավոր վրիպման մասին, որը կարող է հանգեցնել լուրջ էսկալացիայի «Հեզբոլլահի» հետ հարաբերություններում։


ԱՄՆ ուժի կիրառման իրավաբանական արդարացումներից մեկը «Հեզբոլլահի» հարձակման դեպքում կարող է լինել տասնյակ հազարավոր ամերիկացի քաղաքացիների պաշտպանությունը, որոնք ապրում են Իսրայելում, ասել է Նոր ամերիկյան անվտանգության  կենտրոնի (CNAS) աշխատակից Ջոնաթան Լորդը։ «ԱՄՆ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը կարող է ԱՄՆ ուժերը ներգրավել ռազմական գործողություններում, որպեսզի պաշտպանի ամերիկացիներին արտասահմանում»,- ասել է Լորդը։


Նա ավելացրել է, որ եթե Բայդենը նման որոշում ընդունի, ստիպված կլինի տեղեկացնել Կոնգրեսին 48 ժամվա ընթացքում 1973թ. ռազմական լիազորությունների բանաձեւին համապատասխան։ Դա Բայդենին 60 օր կտա, որպեսզի գործի՝ մինչեւ ռազմական ուժի կիրառմանը Կոնգրեսի հավանությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր