Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

19 հոկ 2023 11:46

Կարող է շատ ավելի մեծ պատերազմի պատճառ դառնալ.ԱՄՆ-ն Իսրայելին զգուշացրել է պատերազմի մեջ չմտնել «Հեզբոլլահ»-ի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով Իսրայելին կոչ է արել ռազմական արշավ չսկսել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ, քանի որ Վաշինգտոնն աշխատում է, որպեսզի ներկայիս պատերազմը չտարածվի Գազայի սահմաններից դուրս, չորեքշաբթի The Times of Israel-ին ասել են հարցին ծանոթ երկու պաշտոնյա:


Պաշտոնյաները պարզաբանել են, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ընդունում է, որ Իսրայելը պետք է արձագանքի «Հեզբոլլահ»-ի կողմից իր հյուսիսային սահմանի ուժեղացված թիրախավորմանը, ինչը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա հարձակումից հետո:


Պաշտոնյաները հավելել են, որ ԱՄՆ-ն Իսրայելին զգուշացրել է զգույշ լինել «Հեզբոլլահ»-ի արձակած կրակին իր ռազմական պատասխաններում՝ բացատրելով, որ Իսրայելի պաշտպանության բանակի սխալը Լիբանանում կարող է շատ ավելի մեծ պատերազմի պատճառ դառնալ:


Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո «Հեզբոլլահ»-ը տասնյակ հակատանկային կառավարվող հրթիռներ, ականներ, անօդաչուներ է արձակել իսրայելական ռազմական դիրքերի և իսրայելական քաղաքների ուղղությամբ, միաժամանակ նաև զինյալներ է ուղարկել Իսրայել ներթափանցելու համար: 


Առնվազն հինգ իսրայելցի զինվոր, «Հեզբոլլահ»-ի  13 անդամ և հինգ պաղեստինցի այլ խմբավորումներից սպանվել են կրակի փոխանակման արդյունքում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր