Դատարանի որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի          Ուկրաինան մտադիր է օգտագործել ՌԴ-Ադրբեջան հակասություններն ազգային հողի վրա ատելnւթյnւն և թշնամшնք սերմանելու համար       ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ    

20 հոկ 2023 10:49

ՀԱՄԱՍ-ի գրոհայինների ստորգետնյա բունկերը կդառնան «աշխարհի ամենամեծ գերեզմանատունը». Իսրայելը «կանաչ լույս» է ստացել Գազայում գործողության համար

Իսրայելական բանակը կանաչ լույս է ստացել Գազայի հատված մտնելու համար, հենց որ զինվորականները պատրաստ լինեն։ Այս մասին ABC հեռուստաընկերությանը հայտնել է Իսրայելի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Նիր Բարկատը, ով երկրի Ազգային անվտանգության խորհրդի անդամ է։

«Բանակին կանաչ լույս տրվեց: Իսրայելի կառավարությունը որոշում կայացրեց և բանակին կանաչ լույս տվեց [Համասը] ոչնչացնելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ զինված ուժերը դա կանեն, երբ պատրաստ լինեն։

Նախարարը հրաժարվել է մանրամասնել ռազմական ծրագրերը։ «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք մեր պատանդներին վերադարձնելու, նրանց ողջ վերադարձնելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելի «առաջին և վերջին առաջնահերթությունը» ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է։ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների ստորգետնյա բունկերը կդառնան «աշխարհի ամենամեծ գերեզմանատունը», հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր